News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գիտնականներն ալգորիթմ են ստեղծել, որը թույլ է տալիս գաղտնազերծել մարդու մտքերը, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով  Frontiers in Neuroengineering գիտական թերթը:

Աղբյուրը նշում է, որ գիտնականները մի շարք փորձեր են կատարել, որոնք ապացուցել են այն  հիպոթեզը, որ բարձրաձայն եւ մտքում խոսելու դեպքում նյարդաֆիզիոլոգիական նույն մեխանիզմներն են օգտագործվում:  Նյարդաֆիզիոլոգները գրանցել են ընկնավորությամբ տառապող յոթ հիվանդի  ուղեղի ակտիվությունը: Հիվանդներից ամեն մեկին խնդրել են տեքստը սկզբում բարձրաձայն կարդալ, այնուհետեւ` մտքում: Ստացված տվյալների հիման վրա` գիտնականներին հաջողվել է  սպեկտագրամա ստեղծել եւ հատուկ ծրագիր, որը վերարտադրում է սկզբնական տեքստը: 

Երբ այդ սարքը կիրառել են մտքում կարդացող հիվանդների նկատմամբ, այն հաջողությամբ  կարողացել է վերականգնել  սկզբնական բառերը` փաստորեն կարդալով մարդու մտքերը:

Աղբյուրը նշում է, որ նոր ալգորիթմը դեռեւս կատարյալ չէ: Սակայն գիտնականները հուսով են դրա հիման վրա «պրոտեզ» ստեղծել կաթվածահար եղածների, խոսելու ունակությունից զրկվածների համար: Հիվանդները կարող են մտածել, իսկ մեքենան կարող է թարգմանել ներքին խոսքը շրջապատողների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ