Ավստրիայում ցուցադրել են թռչող առաջին ավտոմեքենան՝ AeroMobil 3.0-ն, փոխանցում է «Պրոնեդրան»:
Աերոմոբիլն ունի պարաշյուտ, այդ պատճառով էլ այդպիսի թռչող մեքենան կարող են կառավարել միայն օդաչուները, վարորդական իրավունքը բավարար չէ: Թռչող մեքենան կարող է զարգացնել մինչեւ 160 կմ/ժ արագություն, իսկ վառելիքի ծախսը կազմում է մինչեւ 8 լ/ժ:
Բացառիկ մեքենան ստեղծել է AeroMobil-ը (Սլովակիա): Ընկերությունը դեռ վստահ չէ, որ կարող է սկսել մեքենայի զանգվածային արտադրությունը եւ պատվերներ չի ընդունում: Սպասվում է, որ AeroMobil 3.0-ի արժեքն ավելին կլինի, քան սուպերքարինը, եւ ավելի ցածր, քան փոքր օդանավինը:
2015թ. սոցիալական ոլորտին պետական բյուջեով կհատկացվի 385,5 մլրդ դրամից ավելի գումար կամ բյուջեի ընդհանուր ծախսերի 29 տոկոսով ավելի: ԱԺ-ում նախագծի քննարկմանը Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նշեց, որ սոցիալական պաշտպանության առումով կա ՀՆԱ-ի ներքին աճ՝ այն դարձել է 7,92 տոկոս: