News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինացի գիտնականները Շանհայից ուղեւորվել են Անտարկտիդա, որտեղ «Բեյդոու» չինական նավագնացության արբանյակային համակարգի համար բազային կայան կկառուցեն: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ արշավախմբի կազմում Չինաստանից, Թայվանից, Թաիլանդից եւ Թուրքիայից մեկնած 281 հետազոտող են: Ծովում մասնագետները կիրականացնեն հիդրոլոգիական, օդերեւութաբանական, կենսաբանական եւ երկրաբանական հետազոտություններ:

Գործակալության փոխանցմամբ, Չինաստանը Անտարկտիդայում գիտահետազոտական գործունեություն է իրականացնում 1984թ.-ից: Չինացի բեւեռախույզները վերջին արշավախմբի ժամանակ բացել են «Թայշան» չորրորդ գիտական կենտրոնը: Հետազոտողները նաեւ որոշել են 5-րդ բեւեռային կայանի շինարարության վայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ