Android պլատֆորմի ծրագրավորողներից մեկը լքել է Google ընկերությունը, հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Google-ի այժմ արդեն նախկին աշխատակիցը ռոբոտատեխնիկայի ոլորտում ծրագրում է ստեղծել սեփական ինկուբատորը: Մինչեւ 2013թ. Ռուբինը ղեկավարել է ինտերնետ-ընկերության Android բջջային պլատֆորմը, որի օգնությամբ է աշխատում աշխարհում վաճառված սմարթֆոների մեծ մասը: Սակայն 2013թ. նա սկսել է զբաղվել Google-ի մի շարք այլ նախագծերով, մասնավորապես ռոբոտոտեխնիկայի ոլորտում:
2014 երկրորդ եռամսյակում վաճառված Android-սմարթֆոնների վաճառքը ավելացել է 1/3-ով՝ մինչեւ 255,3 մլն սարք: