News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հեռախոսահամարների եւ ավտոհամարների որոնմամբ անձանց ինքնությունը եւ հասցեն որոնող inchka.am կայքը ոստիկանությունը ուսումնասիրում է: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ը տեղեկացավ, որ  նրանք տեղյակ են այդ կայքից, այժմ ուսումնասիրում են:

Inchka.am-ը կայքը երեկվանից բուռն քննարկման է արժանացել համացանցում: Օգտատերերը մուտքագրելով հեռախոսի կամ ավտոհամարներ, իմանում էին, թե ում անունով է այն եւ որտեղ է գրանցված այդ անձը: Տվյալների բազան հին է՝ 2012թ: Սա  համարվում է իբրեւ անհատական տվյալների գաղտնիության խախտում եւ առաջնահերթ պատասխանատվության կենթարկվի այդ բազան ձեռք բերողը: Այսօր արդեն կայքը անհասանելի է եւ inchka.am-ի լինել, չլինելու հարցը դրված է քվեարկության:

«Ցավոք սրտի կայքի հետագա ճակատագիրը հարցական է: Ես ցուցադրել էի տեղեկատվության միայն մի մասը, որն իմ կարծիքով չի համարվում օրհենքի խախտում, ինչպես հեռախոսահամարների տնային գրքույկը: Սակայն կան մարդիկ, որոնք կարծում են, որ կայքի պարունակած ինֆորմացիան ունի անօրինական բնույթ: Ցավով եմ նշում, որ այս բազան հնարավոր է արգելափակվի, բայց դա ձեր իրավունք է և ես պարտավոր եմ վարվել այնպես, ինչպես մեծամասնությունն է պահանջում: Կամքը ձերն է: Ընտրեք այն տարբերակը, որն ավելի ճիշտ եք համարում: Եթե դուք սխալ է համարվում կայքի ստեղծումն, ապա ես հայցում եմ ձեր ներողամտությունը»,- գրել է կայքի սեփականատերը, ով էլ արգելափակել է համակարգը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ