News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքը կներառի նաեւ կիսակառույցները: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, նշվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստի ժամանակ:

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին ներկայացրել է իր պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում նախարարության կատարած աշխատանքներից մի քանիսը: Այդ շրջանակում նա անդրադարձել է նաեւ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված մոտեցումներին` բնակարանաշինության փոխարեն բնակարանների գնման վկայագրերի մեխանիզմի կիրառմանը:

Նա տեղեկացրել է, որ ավարտական փուլում է գտնվում «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի քննարկումները, որի շրջանակում կներառվի նաեւ կենտրոնի կիսակառույցների հարցը: Նախարաի խոսքով՝ արդեն իսկ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներառված է նախարարության 2015 թվականի գերակա խնդիրների ցանկում եւ առաջիկայում կդրվի շրջանառության մեջ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ