Ոստիկանության Արմավիրի բաժնում, հոկտեմբերի 26-ին, ժամը 02.20-ին, 31-ամյա Առնակ Մ.-ից ահազանգ է ստացվել, որ իր տնից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը պատուհանը հրել բացելով՝ նշված տնից գողացել են 60.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 29-ին ոստիկանության վետերանների խորհրդից բաժնում տեղեկություն է ստացվել, որ գողությունը կատարել է 28-ամյա Գոռ Մ.-ն: Վերջինս ներկայացել է բաժին եւ խոստովանել կատարածը:
Կատարվում է նախաքննություն: