Թուրքիայի Ըսփարթա նահանգում ուղեւորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով մահացել է 15, վնասվածքներ ստացել՝ 27 հոգի։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան Ըսփարթա նահանգի Յալվաչի շրջանում սեզոնային աշխատանքից վերադարձողներին տեղափոխող ավտոբուսը դեռեւս անհայտ պատճառներով դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել։
Նշվում է, որ ավտոբուսում գտնվողներից 15-ը տեղում մահացել են, իսկ 27-ին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։