News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ջրաշենից փախցված աղջիկը ընկերություն է արել մխչյանցի երիտասարդի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը:

Նա նշեց, որ վերջիններս ընկեր, ընկերուհի են եղել, ընկերություն են արել, երիտասարդը եկել, գնացել է իրենց տուն, պարզապես աղջկա ծնողները դեմ են եղել նրանց միությանը: «Փախցնելու պահ չի եղել, ուղղակի գնացել է, ծնողները դեմ են եղել, դրա համար են բողոքել»,-ասաց գյուղապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանությունը երեկ՝ հոկտեմբերի 31-ին,  ահազանգ է ստացվել Ջրաշենի մի բնակչից, որ իր աղջկան փախցրել են: Ըստ որում՝ փախցնողը Մխչյան գյուղից է: Այժմ ոստիկանությունը որոնում է երիտասարդներին:

Տպել
Ամենաշատ