News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հունվար-սեպտեմբերին Հայաստանի 1.000 խոշորագույն հարկատուների՝ բյուջե կատարած վճարումները կազմել են ավելի քան 504.2 մլրդ դրամ, ինչը կազմել է պետբյուջեի հարկային մուտքերի գրեթե երկու երրորդը: Հատկանշական է, որ այդ գումարից 186.7 մլրդ դրամը (կամ 37%-ը) վճարվել է մաքսակետում:

Այդ ցուցանիշի կառուցվածքը հարկային մարմինները չեն ներկայացնում, բայց վստահաբար կարելի է ենթադրել, որ դրա զգալի մասը բաժին է հասել ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ): Նշենք, որ պետբյուջե ԱԱՀ-ի վճարման եւ մաքսատուրքի հարաբերակցությունը հասնում է 8.8 անգամի: Չնայած մաքսայինի համար այդ հարաբերակցությունն ավելի քիչ կլինի, ամեն դեպքում, տարբերությունը փոքր չափերով կպահպանվի:

Բացի խոշորագույն ներմուծողներից, արտաքին առեւտրում զբաղված է փոքր եւ միջին ձեռնարկատերերի մի ամբողջ բանակ, այդ թվում՝ բազմաթիվ «ֆիզիկական անձինք», ովքեր զբաղված են ավտոմեքենաների ներմուծմամբ: Նշենք, որ ամեն տարի Հայաստան ներմուծվող տասնյակ հազարավոր ավտոմեքենաների շուրջ 90%-ը բաժին է հասնում «ֆիզիկական անձանց»:

Հաշվարկների համաձայն, ավտոմեքենաներ ներմուծող ֆիզիկական անձանցից ստացված հարկերի եւ վճարների գումարն անցյալ տարի կազմել է շուրջ 25 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ նույն տարում պետբյուջե վճարված եկամտահարկի գումարը հասել է 125 մլրդ դրամի:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո մաքսակետում ԱԱՀ-ի վճարման պրակտիկան դադարեցվելու է: Դա բավական կդժվարացնի հարկային մարմինների խնդիրները: Չի բացառվում, որ սկզբնական շրջանում այդ հարկատեսակի հավաքագրման հարցում լուրջ խնդիրներ կառաջանան, որոնք բացասաբար կանդրադառնան պետբյուջեի հարկային եկամուտների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ