News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող՝ դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, գործով վկա ոստիկան Մկրտիչ Խուդավերդյանը հաստատեց, որ վթարի օրը դեպքի վայրի զննությանը ներգրավված են եղել երկու ընթերականներ։

«Քննիչը Հայկարամ Հակոբյանն էր։ Ես մասնակցել եմ դեպքի վայրի զննությանը, երբեմն նրան օգնել եմ։ Այնտեղ ներկա էին երկու ընթերականներ։ Ես նրանց չեմ ճամաչել, բայց մեկը տարեց էր, սպիտակ մազերով, իսկ մյուսը՝ երիտասարդ։ Այլ մանրամասներ չեմ հիշում»,- դատարանին հայտնեց մեղադրող Արթուր Սարգսյանի կողմից դատարան հրավիրված վկան։

Դատախազի հարցին, թե ինչպես է հասկացել, որ նրանք ընթերականներ են, Մկրտիչ Խուդավերդյանը պատասխանեց. «Ես կանգնած եմ եղել քննիչի մոտ, քաղաքացի ա կանչել անծանոթ, ասեցի՝ պիտի մասնակցեք զննության, հետո ստորագրեք։ Հետո նրանց բացատրել է իրենց իրավունքները, ու նրանք համաձայնեցին մասնակցել»:

Վկան դատարանին հայտնեց, որ դեպքի վայրի զննության արձանագրությունը քննիչը վերջում կարդացել է բոլորի համար, իսկ իր ստորագրությունները չկան արձանագրության տակ, քանի որ մոռացել է ստորագրել։

«Ես ասացի՝ բոլորը ստորագրեն, հետո ես կստորագրեմ ու մոռացա։ Հաջորդ օրը գնացի քննիչի մոտ, որ ստորագրեմ, ասեց՝ ուշ ա»,-ասաց վկան։

Մկրիտիչ Խուդավերդյանը չէր կարողանում պատասխանել դերասանի փաստաբան Սամվել Ջաղինյանի այն հարցերին, թե ինչ էր գրված արձանագրության մեջ՝ պատճառաբանելով, որ չի հիշում։ Ջաղինյանն էլ իր հերթին արձագանքեց, թե վկային սովորեցրել են ասել «չեմ հիշում»:

Վկան փաստաբանի հարցերին պատասխանելիս, ասաց որ չի կարող թվարկել, թե որպես դեպքի մասնակից՝ ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի։

Դերասանի փաստաբան Սամվել Ջաղինյանի՝ վկային ուղղված հարցերին անընդմեջ առարկում էր եւ միջամտում տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը։ Միջամտությունները բարկացրին դատավոր Վաղինակ Մկրչյանին. «Պարոն Բալոյան, գուցե գաք, դուք վարեք նիստը»:

Վկայի հարցաքննություն ավարտվեց։

Նշենք, որ հոկտեմբերի 20-ին կատարված դեպքի վայրի զննության արձանագրության տակ ստորագրած ընթերականերից մեկի տվյալներով մարդ Հայաստանում չկա (Կոտայքի մարզի Զորավան գյուղ, 1985թ. ծնված Վազգեն Գարեգինի Կարապետյան): Դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ հանդես է եկել այդ ապացույցը անթույլատրելի ճանաչելու միջնորդությամբ՝ մատնանշելով, որ այն ձեռք է բերվել քննչական գործողությունների խախտմամբ: 

Դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ արձանագրության վավերականությունը որոշելը կարեւոր է այնքանով, որ եթե այն անվավեր ճանաչվի, դերասան Վարդան Պետրոսյանը ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ