Ռուսական «Դոմոդեդովո» օդանավակայանի աշխատակիցները Իսպանիայի 50-ամյա քաղաքացու ներքնաշորում թմրանյութ են գտել, գրում է Gazeta.ru-ն՝ վակայակոչելով Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը:
«Քաղաքացուն զննելիս հայտնաբերվել է երկու կտոր կոշտ նյութ` պոլիէթիլենային թաղանթով, թաքցրած ներքնաշորում: Արագ անալիզը դրական է արձագանքել թմրանյութի առկայությանը` կոկային», - մեջբերում է աղբյուրը մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Ըստ աղբյուրի` իսպանացու մոտ հայտնաբերվել է 138 գ կոկային:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում Մոսկվայի մեկ այլ օդանավակայանի աշխատակիցները ձերբակալել էին Իսրայելից ժամանած Ուկրաինայի մի քաղաքացու, որը փորձել էր անցկացնել 1,5 կարատանոց եւ 2 մլն ռուբլի արժեքով ադամանդ: