Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 58 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հայտնաբերել 80-ամյա Ա. Ա.-ի դին: