News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այժմ քննարկվում է քրեական հեղինակություն Զապին՝ Անդրանիկ Սողոյանին կալանավորելու հարցը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ նրան կալանավորելու հարցով դիմել է դատախազությունը: Զապին կալանավորելուց հետո միայն կսկսվեն նրա հետ կապված իրավական գործընթացները, քաղաքացիության ճշտում, Չեխիայի իրավապահներին դիմել, քրեական գործի նյութերը վերցնել եւ այլն:

Նշենք, որ Քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, մի քանի տարի է՝ գտնվում է Հայաստանում: Շորթման եւ սպանության գործով 13 տարի ազատազրկման դատապարտված Սողոյանին սրանից որոշ ժամանակ առաջ եւս ձերբակալել էին, սակայն Չեխիայի կողմից չունենալով որեւէ փաստաթուղթ, նրան ազատ են արձակել:

NEWS.am-ի աղբյուրները հայտնել էին, որ այս անգամ համապատասխան փաստաթղթի առկայությամբ նրան ձերբակալել են: Ավելին՝ հայկական կողմը մտադիր է դիմել չեխական կողմին, որպեսզի վերցնի նրա գործի հետ կապված փաստաթղթերը եւ Զապի դատավարությունը անցկացվի Հայաստանում: Քանի որ այս պարագայում հետախուզվողը ՀՀ քաղաքացի է եւ նա հայտնաբերվել է Հայաստանում,  ուստի  նրան արտահանձնելու խնդիր չկա: Հայաստանում կանցկացվի ոչ միայն Անդրանիկ Սողոյանը դատավարությունը, այլեւ նա պատիժը կկրի մեր երկրում:

Հիշեցնենք, որ .2013 թ փետրվարի 28-ին Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը /մականունը՝ «Զապ»/ Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի /սպանութուն/, 235 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա  ազատազրկման:  2014թ հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից  տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում: Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից  հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին: Ա. Սողոյանը ձերբակալված է, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ