News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական համալսարանում հոկտեմբերի 29-ին ֆիզկուլտուրայի դասաժամին հանկարծամահ եղած, կիրառական մաթեմատիկայի 2-րդ կուրսի ուսանող Լեւոն Հայրապետյանի կուրսեցիները կհարցաքննվեն: NEWS.am-ի՝ տեղեկություններով՝ նրանք ոստիկանությունից արդեն ծանուցում են ստացել հարցաքննության օրվա մասին: 

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Կարեն Գրիգորյանը NEWS.am-ին ասաց, որ ինքը նման տեղեկատվություն չունի։

Կարեն Գրիգորյանը նշեց, որ ԵՊՀ բուժկետի աշխատակիցների պարտավոր էին Ֆիզկուլտուրայի ամբիոն փոխանցել ուսանողի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթուղթը:

«Հիմա ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի հանձանարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն եւ մենք ինքներս մեծ ցանկություն ունենք պարզելու եւ ըստ փաստերի խոսելու։ Մինչեւ վերջնական ծառայողական քննություն չլինի, չենք կարող ոչ մի բան հստակ ասել»,- ասաց Կարեն Գրիգորյանը։

Նշենք, որ 19-ամյա Լեւոն Հայրապետյանը, որը սրտի բնածին արատ ուներ, հոկտեմբերի 29-ին հանկարծամահ էր եղել ֆիզկուլտուրայի դասաժամին։ ԵՊՀ բուժկետի աշխատակիցները, ավելի վաղ NEWS.am-ին փոխանցել էին, որ Լեւոնն ինքն էր թաքցրել իր հիվանդության փաստաթուղթը, որն իրենք տվել էին ընդհանուր բուժզննության ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում
Մայիսի 8-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Գերմանիայում տեղի են ունեցել քաղաքական գործիչների վրա հարձակումների նոր դեպքեր. Spiegel
Իրականացվել է արդեն չորրորդ հարձակումը...
Ամենաշատ