News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 3-5 Հայաստան եւ Ադրբեջան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Նախարարի այցի նպատակն է ընդգծել, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված ջանքերին:

Բրիտանական դեսպանատնից հայտնում են, թե Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը Հայաստանում կլինի նոյեմբերի 3-4-ին, իսկ նոյեմբերի 4-5-ին կայցելի Ադրբեջան:  Այցը հնարավորություն կտա նախարարին արտահայտել Միացյալ Թագավորության աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ինչպես նաեւ քննարկել տարածաշրջանային վերջին զարգացումները եւ մտքեր փոխանակել դեպի խաղաղություն առաջընթացի մասին:

Երեւանում նախարարը ծրագրում է հանդիպել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի, նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ այլ գործընկեր ՀԿ-ների հետ, որոնք աշխատում են տարածաշրջանում խաղաղության կառուցմանն ուղղված ծրագրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ