News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում ջերմոցային բանջարեղենի նկատմամբ պահանջարկը լիովին չի բավարարվում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խորհրդարանում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով՝ ագրարային սեզոնից դուրս պահանջարկի բավարարման համար ծրագրվում է նոր վարկային ծրագիր գործարկել, որի շուրջ բանակցություններ են տարվում VTB (Հայաստան) բանկի հետ: «Մենք ակնկալում ենք, որ այս նախագծի շրջանակներում վարկերի ընդհանուր պորտֆելը կկազմի 150 մլն դրամ (մոտ 365 հազար դոլար՝ խմբ.)», - ասաց նախարարը: Ընդհանուր առմամբ, 2014թ. հանրապետությունում ջերմոցների կառուցումըն ընդլայնվել է:

Նշենք, որ «Ամերիա» խորհրդատվական ընկերության գնահատմամբ՝ Հայաստանում մոտ 900 ջերմոց, սակայն նրանց մեծ մասը փոքր են (մեկ ջերմոցի միջին մակերեսը 0,15 հա է):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ