News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 30-ի երեկոյան հայտնի ամերիկացի հաղորդավարուհի, գրող ու կոմիկ Չելսի Հենդլերն «Instagram»-ում լուսանկար է հրապարակել, որում նմանակում է Վլադիմիր Պուտինի2009թ.-ի հայտնի լուսանկարը, գրում է «The New York Daily News»-ը: Կիսամերկ Հենդլերը լուսանկարվել է ձիու վրա, կադրը տեղադրել ռուս նախագահի նմանատիպ լուսանկարի հետ: Նկարն ուղեկցվում է #kremlin տեգով ու գրառմամբ՝ «Կինն իրավունք ունի ավելի լավ անել այն ամենն, ինչ կարող է անել տղամարդը»:

Գրառումն արագ տարածվել է ցանցում, սակայն շուտով հեռացվել է «Instagram»-ի ադմինիստրացիայի կողմից՝ վկայակոչելով մերկ կերպար հրապարակելու արգելքը, հաղորդում է «NEWSru.com»-ը:

Հաջորդ գրառման մեջ Հենդլերը գրել է. «Այսինք տղամարդիկ կարող են լուսանկարներում ցուցադրել իրենց պտուկները, կանայք՝ ոչ: Այժմ ո՞ր թվականն է, 1825»:

«Twitter»-ում նա նույն լուսանկարն է հրապարակել ու գրել է. «Նման լուսանկարներն արգելելը խտրականություն է: Ես իրավունք ունեմ ցույց տալ, որ իմ մարմինն ավելի լավն է, քան Պուտինինը»:

Այնուհետ Չելսին դարձյալ հրապարակել է լուսանկարն «Instagram»-ում ու գրառել. «Եթե «Instagram»-ը դարձյալ հեռացնի այն, կնշանակի, որ կարծում են, թե Վլադիմիրն ավելի շատ իրավունքներ ունի, քան ես: Քննարկեք ձեր ղեկավարների հետ»: Մեկ ժամվա ընթացքում նկարը երկրորդ անգամ հեռացրել, ապա վերականգնել ու հեռացրել 3-րդ անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ