News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունգարիայի իշխանությունները հետաձգել են Համացանցի հարկ սահմանելու մասին օրենքի ընդունումը, որը երկրում բողոքի բազմաթիվ ցույցերի է հանգեցրել, հաղորդում է «NEWSru»-ն:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է օրակարգից տվյալ օրինագիծը հանելու մասին: «Ինտերնետի հարկը չի կարող սահմանվել արդի տեսքով»,- աղբյուրը ներկայացնում է հունգարական կառավարության ղեկավարի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում մոտ 10 հազար մարդ ցույցի է դուրս եկել ընդդեմ իշխանությունների մտարդության ինտերնետի հարկ սահմանել: Հունգարիայի իշխող կուսակցությունը հանդես է եկել առաջարկությամբ ինտերնետ կապի հարկ սահմանել, որը թույլ կտա հավելյալ միջոցներ բյուջե գրավել: Առաջարկի համաձայն՝ երկրի բոլոր ինտերնետ-պրովայդերներն արդեն 2015թ.-ին պետք է 150-ական ֆորինտ վճարեն (0.62 դոլար) ամեն ԳԲ դիմաց:

Հունգարիայի քաղաքացիները համարել են, որ նոր հարկը կրկնակի անգամ կբարձրացնի համացանցի օգտագործման արժեքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ