News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունն օրերս բացահայտել է ապօրինի թմրամիջոց օգտագործելու եւ իրացնելու հերթական դեպքը:

Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ ոմն տաքսու վարորդ թմրանյութ է իրացնում: Պարզվեց, որ կասկածյալը 60 տարեկան է, վարում է արծաթագույն մեքենա:

Հոկտեմբերի 21-ին արդեն ոստիկանները տաքսու վարորդին հայտնաբերեցին Շիրակի 45 հացեում եւ ուղեւորի հետ բերման ենթարկվեցին բաժին: Այստեղ արդեն պարզվեց, որ տաքսու վարորդն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ Հովհան Հովհաննիսյանն է, իսկ ուղեւորը՝ Երեւանի Չարբախ թաղամասի բնակիչ Անդրանիկ Թովմասյանը: Տաքսու վարորդի գրպաններից եւ մեքենայից հայտնաբերվեց եւ առգրավվեց մանրացված դեղնականաչավուն հաշիշանման զանգված: Հովհան Հովհաննիսյանն էլ ոստիկաններին պատմեց, թե կանեփ է աճեցրել՝ սեփական օգտագործման համար:

«5 անգամ էլ Անդրանիկ Թովմասյանին եմ ծախել, զանգեց, ուզեց, ես էլ 3 հազար դրամով ծախեցի»,- ասաց նա:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ 2-րդ կետով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ