News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի Շենչժեն քաղաքի բնակիչներն ականատես են եղել թունդ վեճի, որը բռնկվել է երիտասարդ տղամարդու եւ հարսանեկան զգեստով տարեց կնոջ միջեւ: Սակայն շուտով անցորդների համար պարզ է դարձել, որ իրենց առջեւ ոչ թե ծեր կին է, այլ 20-ամյա աղջիկ, ով դիմահարդարման եւ կեղծամի օգնությամբ 50 տարով «ծերացել է»: Ըստ Shanghaiist-ի, աղջիկը ներկայացում է խաղացել՝ վերածվելով 70-ամյա կնոջ, որպեսզի պարզի, սիրելին իրեն հավատարիմ կմնա՞, երբ ինքը ծերանա:

Աղջիկը ծեր կնոջ կերպարով եկել է հարսանեկան ֆոտոսեսիայի, որը զույգը ծրագրել էր պսակադրության արարողությունից առաջ, եւ իր ընտրյալին հարցրել, արդյո՞ք նա կսիրի իրեն 70 տարեկանում: «Եթե այդպես է, ուրեմն կհամաձայնես լուսանկարվել ինձ հետ»,- ապշած երիտասարդին հայտարարել է հարսնացուն:

Ականատեսների խոսքով՝ երիտասարդը պահանջել է, որպեսզի աղջիկն անմիջապես մաքրի դիմահարդարումը եւ հանի սպիտակ մազերը: Երբ նա հրաժարվել է, փեսացուն անպարկեշտ արտահայտություններ է արել եւ զայրացած դեն նետել ակնոցը: Այնուհետեւ նա շրջվել ու հեռացել է՝ արտասվող հարսնացուին միայնակ թողնելով փողոցում: Առայժմ հայտնի չէ, զույգը դեռեւս ցանկանում է ամուսնանալ, թե՝ ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ