News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէ, որ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինը՝ ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը ծննդաբերությունից անմիջապես վերադարձել է աշխատանքի եւ որպես հղիության եւ ծննդաբերության նպաստ՝ ստացել 20 մլն դրամ: Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետը «զարմացավ»՝ լսելով այդ մասին:

«Ես տեղյակ չեմ»,- կարճ պատասխանեց վարչապետը:

Նշենք, որ «Հրապարակ» թերթն այսօր գրել էր. «ՀՀ ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, որը Տիգրան Սարգսյանի սիրելի «կադր», ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինն է, ծննդաբերությունից անմիջապես հետո վերադարձել է աշխատանքի եւ ահռելի գումար է ստացել՝ որպես հղիության եւ ծննդաբերության նպաստ: Մեր տվյալներով, 20 մլն դրամ: Հարկատուների, ՀՀ պարզ քաղաքացիների գրպանից 20 մլն դրամ նախկին նախարարի կնոջը տալը թալանին համազոր շռայլություն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ