Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն: Այդ մասին հոկտեմբերի 31-ին լրագողներին հայտնել խորհրդարանի փոխխոսնակ, հայաստանի Հանրապետական Կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից հետո:
Նա նշել է, որ խորհրդարանական եռյակի («Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ, «Ժառանգություն») առաջարկներն իշխող կուսակցությունը քննարկել է, սակայն եթե նրանք արտահերթ ընտրություններ են պահանջում, ապա միայն մեկ պատասխան է հնարավոր՝ քաղաքականության մեջ չեն խոսում վերջնագրի լեզվով: «Արտահերթ ընտրությունները հնարավոր չէ անցկացնել ցանկացածի առաջին պահանջին համաձայն: Հակառակ դեպքում դրանց թիվն անվերջ կլինի, խորհրդարանում ներկայությունից կամ իշխանության գլխին չլինելուց մեկ մի ուժն է դժգոհ լինելու, մեկ մյուսը»,- հավելել է նա: