News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում մի շարք փակագծեր է բացել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Մասնավորապես, նա հայտնել է, թե ինչպես է նախատեսվում երկրի նախագահի ընտրությունը` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու դեպքում: Հիշեցնենք, հայեցակարգի առաջին տարբերակում նշվում էր, որ հանրապետության նախագահին ընտրում է ԱԺ-ն` 7 տարի պաշտոնավարման ժամկետով, նույն մարդը նախագահ կարող է ընտրվել մեկ անգամ: Նոր տարբերակում ժամկետներ սահմանված չեն, ընդամենը նշվում է, որ երկրի նախագահի լիազորությունների ժամկետն ավելի բարձր պետք է լինի, քան ԱԺ լիազորությունների ժամկետը: Խոսքը 6 կամ 7 տարվա պաշտոնավարման մասին է` առանց վերընտրության հնարավորության: «Որպեսզի նա քաղաքական կախվածություն չունենա», - ասել է Վարդան Պողոսյանը: Նա նշել է, որ նոր նախագծում մեկ կարեւոր փոփոխություն է մտցվել: «Հիմա մենք չենք բացառում նաեւ, որպեսզի հնարավորություն լինի հանրապետության նախագահին ընտրել ավելի լայն ինչ-որ մի մարմնի կողմից, որն իր մեջ անպայմանորեն կներառի ամբողջ ԱԺ պատգամավորներին, բայց դրանից զատ` կարող է ներառել ՏԻՄ ներկայացուցիչներին: Մենք չենք բացառում նաեւ, չնայած դրա վերաբերյալ երկար քննարկումներ չեն եղել մեր հանձնաժողովում, որ նաեւ սփյուռքի ներկայացուցիչներ կարող են այդ ընտրական մարմնում ներգրավվել: Բայց մեր նախնական պատկերացումներն այնպես են, որ ամեն դեպքում դրանք պետք է լինեն ՀՀ քաղաքացիներ, որովհետեւ մենք ընտրում ենք ՀՀ պետական մարմին կամ պաշտոնատար անձ` հանրապետության նախագահ, եւ բնականաբար, այդ ընտրության իրավունքը պետք է լինի ՀՀ քաղաքացիներինը: Այսինքն` հանրապետության նախագահի ընտրության տեսանկյունից մենք հայեցակարգով, ըստ էության, բացառում ենք ուղղակի ընտրությունը, եւ դա պետք է տեղի ունենա անուղղակի ընտրության միջոցով` կամ ԱԺ-ի, կամ` այդ ընդլայնված ընտրական մարմնի միջոցով: Դրա հիմնավորումը կաանում է նրանում, որ հանրապետության նախագահը, ի տարբերություն գործող համակարգի, այլեւս չի ունենաու քաղաքական այնպիսի դերակատարում, որ ունի գործող համակարգում: Եվ քանի որ նա չի ունենալու քաղաքական մեծ դերակատարում, ապա բոլորովին էլ արդարացված չէ նրա ընտրությունը ամբողջ ընտրազանգվածի կողմից: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա պետք է ասի, որ բարեխղճորեն կկատարի Սահմանադրության պահանջները, բայց նաեւ որեւէ քաղաքական ծրագիր չունի ներկայացնելու հանրությանը»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ