News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռումինիայում, որտեղ ուրբաթ ավարտվել է նախագահական ընտրությունների քարոզարշավը, այսօր «լռության օր» է, երբ արգելվում է ցանկացած տեսակի քարոզչությունը։

Նախագահի պաշտոնը զբաղեցնում է երկու ժամկետներից հետո հեռացող Տրայան Բեսեսկուն: Ընդամենը 14 թեկնածու է առաջադրված, սակայն հարցումները վկայում են, որ 18,2 մլն ընտրողների ձայները բաշխվել են գործող վարչապետ Վիկտոր Պոնտայի, որին աջակցել է իշխող դաշինքում ընդգրկված Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, եւ  Ազգային-լիբերալ կուսակցության թեկնածու, Սիբիուի քաղաքապետ, բնիկ գերմանացի  Կլաուս Յոհանիսի միջեւ: Ըստ սոցիոլոգների` հենց նրանց միջեւ է ծավալվելու  հիմնական պայքարը երկրորդ փուլում, որը տեղի է ունենալու նոյեմբերի 16-ին, եթե կիրակի ոչ ոք չհավաքի անհրաժեշտ 50%-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Դիտորդները նշում են, որ այստեղ կարեւոր կլինի, թե ում կնախընտրեն թեկնածուների կողմնակիցները, որոնք հաջորդում են վարկանիշների աղյուսակներում` Սենատի նախագահ Կելին Պոպեսկու Տերիչանու, տուրիզմի նախկին նախարար Ելենա Ուդրա, որին աջակցում է ներկայիս նախագահը,  ինչպես նաեւ նախագահական մրցապայքարին մասնակցող այլ ազդեցիկ քաղաքական գործիչներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ