News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալների միջեւ աշխատանքի բաժանում կատարելու մասին:

NEWS.am-ը Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ հրամանի համաձայն՝

- ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ղեկավարում եւ վերահսկում է քննչական կոմիտեի գործունեությունը, ղեկավարում ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի աշխատանքը,

- համակարգում եւ վերահսկում է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության, ներքին անվտանգության վարչության աշխատանքները, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականների եւ մամուլի քարտուղարի աշխատանքները եւ իրականացնում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության կառավարումը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը համակարգում է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության աշխատանքները, ինչպես նաեւ՝ ղեկավարում եւ համակարգում ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վ.Հարությունյանը ղեկավարում է հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատանքները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Հարությունյանը համակարգում է զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատանքները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանը համակարգում է միջազգային հարցումների ապահովման, կազմակերպական-վերլուծական բաժինների, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման եւ վիճակագրության վարչության աշխատանքները, համակարգում ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի եւ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովի աշխատանքները:

Տպել
Ամենաշատ