News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը չի հերքում, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ 4 տարի ադրբեջանցի գերու է պահել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, Երկրապահ կամավորականների միությունում լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանը:

«100-ից ավելի գերիներ եմ ունեցել: Բա մարդը ինչի համար ա, մեր տարբերությունը, ուժեղությունը դրա մեջ ա»,-ասաց Մանվել Գրգորյանը:

Լրագրողների հարցին՝ ճիշտ է արդյոք, որ նրանցից մեկի անունը Սիմոն է եղել եւ ինքն է նրան այդպես անվանել, գեներալը պատասխանեց. «Էդի տանն եմ պահել: 2 տարի Մարտակերտում, 2 տարի Հայաստանում: Հետո Կարմիր խաչով հանձնել իմ իրանց: Ինքը մեր ուներ, քուր ուներ, նշանած ուներ, շատ էր ուզում գնալ իրանց տուն, ես էլ թողեցի գնաց: Սիմոնյան Սիմոն, բա հո չե՞մ ասի՝ Ալիեւյան Ալիեւ»:

Գեներալը հերքեց տարածված լուրը, թե գերին 15 տարեկան է եղել:

«Սպեցնազ էր, պարապած եզ, հատուկ ջոկատներից էր, սրան մինչեւ գերի էին բռնել, եսիմ ինչքան դժվարություն ա եղել»,-ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ