News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Գերիների հանձնման գործընթացում առաջընթաց ակնկալելը չափազանց դժվար է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական իշխանական կապերի բացակայության պատճառով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 «Մենք մեկս մյուսի հետ աշխատում ենք միջազգային կառույցների միջոցով, եւ եթե այդպիսի առաջընթաց մենք  ունենանք, ապա կլինի նաեւ արդյունք: Ճիշտն ասած՝ բանակցային գործընթացից, բացի խոսքից, արված հայտարարություններից, մենք այլ բան չենք տեսնում, որովհետեւ գտնում եմ, որ հաջողությունների առաջին նախապայմանը վստահության ամրապնդման միջոցառումներն են, սակայն եւ հանդիպման օրերին, եւ մի քանի օր առաջ նորից լարված է իրավիճակը, եւ կրակոցների թիվը շատացել է»,-ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ վստահության ամրապնդման համար մի շարք միջոցառումներ պետք է իրականացվեն Հայաստանի եւ Արցախի սահմաններին:

«Վստահության ամրապնդման այսօրվա միջոցառումները վերաբերում են Հայաստանի եւ Արցախի սահմաններին ընթացող միջոցառումներին, որոնք զերծ կպահեն լարվածության մթնոլորտի ստեղծումից: Դրանք հիմնականում դիպուկահարների հետ քաշելն է, դիվերսիոն հետախուզական գործողությունների բացառումը եւ միջազգային հետաքննությունների անցկացումը, որպեսզի բացահայտեն, թե որ կողմն է խախտում իրականացնում՝ համապատասխան որոշումներ ընդունելու համար»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ վստահության մթնոլորտ ապահովելու նպատակով հայկական կողմի ձեռնարկած միջոցառումներին հակառակորդը միշտ բացասական պատասխան է տվել:

«Մի քանի անգամ մենք միակողմանի ենք իրականացրել այդպիսի միջոցառումներ՝ մեր կողմից չպատասխանելով ոչ մի կրակոցի, միայն իրականացնելով պաշտպանական խնդիրներ, եւ նաեւ մեր կողմից միակողմանի հետաքննական միջոցառումներ անցկացնելով»,-նշեց Սեյրան Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ