News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանը որոշում է կայացվել սպանության ժամանակ Ստամբուլում եւ Տրապիզոնում աշխատող եւ ծառայող պաշտոնյաների եւ զինվորականների դեմ հետաքննությունը միավորել։

Թուրքական Gercek gundem կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարարի այն որոշումից հետո, որով թույլատրվել է Դինքի սպանության գործով հետաքննություն սկսել Ստամբուլի նախկին ոստիկանապետի եւ մյուս պաշտոնյանների նկատմամբ, Ստամբուլի գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել Տրապիզոնի դատախազություն։

Գրության մեջ պահանջվել է Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին զինվորականների եւ պաշտոնյանների նկատմամբ Դինքի գործով հետաքննության անցկացումը փոխանցել Ստամբուլի գլխավոր դատախազություն։ Դրական պատասխան ստանալով՝ Ստամբուլի գլխավոր դատախազությունը միավորել է գործերը եւ Դինքի սպանության գործով ծառայողական պարտականությունները թերի կատարած բոլոր պաշտոնյաների, զինվորականների ու ոստիկանների նկատմամբ հետաքննությունը կվարվի մեկ տեղում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ