News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երջանկությունը կամ կենսաբավարարվածությունն աշխարհի տարբեր երկրներում տարբեր է:

Ամերիկացի եւ բրիտանացի հոգեբանների խումբը տվյալ փաստին բացատրություն է գտել: Պարզվում է՝ մարդու երջանկությունը կախված է երկրում տիրող տնտեսական իրավիճակից:

Մասնագետները հարցում են անցկացրել աշխարհի 160 երկրում ու պարզել են, որ, օրինակ, ԱՄՆ-ում եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում կենսաբավարարածությունը U-ի տեսք ունի՝ միջին տարիքում հասնելով զրոյական մակարդակի:

Սա բացատրվում է նրանով, որ այդ երկրներում տարեց մարդիկ կյանքից կարող են ավելի շատ հաճույք ստանալ, քան միջին տարիքում, երբ առաջին տեղում աշխատանքն է եւ կարիերան: Ուստի, չնայած վատ առողջությանն ու ֆիզիկական խնդիրներին, կյանքի վերջում այդ երկրներում մարդիկ բավական երջանիկ են:

Ըստ «Informig»-ի, զարգացող տնտեսությամբ երկրներում, ինչպիսիք են, օրինակ, ԽՍՀՄ նախկին պետությունները, երջանկության մակարդակն աստիճանաբար նվազում է՝ նվազագույնին հասնելով ծեր տարիքում: Սա նույնպես դյուրին է բացատրել: Չէ՞ որ այդ երկրներում տարեց մարդիկ քիչ պաշտպանված են եւ ցածր կենսաթոշակ են ստանում:

Ինչ վերաբերում է աֆրիկյան երկրներին, ապա այստեղ բավարարվածությունը կյանքից շատ ցածր մակարդակում է ամբողջ կյանքի ընթացքում: Սա կապված է այն հանգամանքի հետ, որ մարդիկ մշտապես սթրեսի եւ անհանգստության վիճակում են:

Հետազոտությունը միայն թույլ է տալիս հետեւություն կատարել, որ թեեւ դրամը կարեւորագույնը չէ կյանքում, այնուամենայնիվ, տնտեսական բարգավաճումն ուղղակիորեն կապված է երջանկության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ