Քալիֆորնիական Գլենդել քաղաքում խանութի հայկական ծագմամբ սեփականատիրուհին եւ խանութի մենեջերը մեղադրվում են կոնտակտային լինզաների վաճառքի մեջ, ինչը, պետական մարմինների պնդմամբ, կարող էր հանգեցնել աչքի վարակների եւ կուրության:
«Glendale News-Press»-ի փոխանցմամբ՝ ապրանքների եւ դեղորայքի վերահսկողության վարչությունը Լոս-Անջելեսի առեւտրային կետերում հետաքննություն է իրականացրել, որոնցից մի քանիսը հատուկ բացվել են Հելոուինի համար: Արդյունքում հայտնաբերվել են խանութներ, որոնք կոնտակտային լինզաներ են վաճառում առանց բաղադրատոմսի:
Օրինախախտների թվում են «T-Shirt Mart» խանութը եւ վերջինիս 51-ամյա մենեջեր Յանգ Կիմը: Նաեւ 25-ամյա Զինայիդա Խրիմյանը, ում պատկանում է «Halloween Superstore» խանութը, եւ խանութի 30-ամյա մենեջեր Պատրիկ Աբեդին մեղադրվում են մի քանի կոսմետիկ կոնտակտային լինզաների վաճառելու մեջ: Նրանք երկուսն էլ Գլենդելի բնակիչներ են: Մեղադրյալները դատարանի առաջ կկանգնեն հաջորդ ամիս: