News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի կառավարության եւ պետական հատվածի հետ համագործակցության գծով տնօրեն Մարկ Դեյի միջեւ:

Նխարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն քաղաքականության վարչության պետ Նաիրա Նիկողոսյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել փոխշահավետ համագործակցության շարունակականությունը: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեւավորել երկկողմ աշխատանքային խումբ, որը կքննարկի «Մայքրոսոֆթ» ընկերության հետ հետագա համագործակցության ուղղություններն ու ծրագրերը, ինչպես նաեւ ՀՀ պետական մարմինների կողմից «Մայքրոսոֆթ» լիցենզիոն ծրագրային փաթեթների ձեռքբերման գործընթացի ապահովման ուղղությամբ իրականացվելիք հետագա քայլերը: Խմբի գործունեության արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություններն այնուհետեւ կամրագրվեն «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ ստորագրվելիք նոր հուշագրում:

Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից առաջարկվել է շարունակել համագործակցությունը «Մայքրոսոֆթ» ընկերության հետ` Հայաստանում ինովացիոն ոլորտի զարգացմանն ուղղված միջավայրի ձեւավորման խթանման նպատակով, մասնավորապես, «Մայքրոսոֆթ» ընկերության գլխամասային գրասենյակում աշխատող հայ մասնագետների հետ համատեղ հեռանկարային ծրագրերի իրականացման (հատկապես հետազոտական բնույթի ծրագրեր), ինչպես նաեւ «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից Հայաստանում «Ամպային» եւ մոբայլ լուծումների տարածաշրջանային կենտրոնի հիմնման միջոցով:

Միեւնույն ժամանակ, առաջարկվել է ակտիվ քայլեր ձեռնարկել ՀՀ պետական մարմիններում «Մայքրոսոֆթ»-ի լիցենզիոն փաթեթների կիրառման, «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համատեղ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի ընդլայնման, կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության, ընկերության հետ համատեղ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության արդյունավետության բարձրացման նպատակով տեղական շուկայի պահանջներին բավարարող լուծումների մշակման եւ այլ ուղղություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ