News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Գիշերն ընդհատված քունը նույնպիսի հետեւանքներ է ունենում, ինչպես քնի պակասը: Այն կարող է հանգեցնել գրգռվածության, նյարդայնության եւ նույնիսկ դեպրեսիայի: Նման եզրահանգում են կատարել Թել Ավիվի համալսարանի գիտնականները:

Հետազոտողները որոշել են փորձ կատարել՝ հասկանալու համար, թե ինչպիսի նմանություններ ունեն ընդհատված քունն ու քնի պակասը: Փորձին ավելի քան 60 կամավոր է մասնակցել: Գիտնականները նրանց համար հավասար պայմաններ են ստեղծել. մասնակիցները պետք է քնեին եւ արթնանային նույն ժամին, իսկ քունը պետք է տեւեր 8 ժամ: Ինչպես գիտենք, հենց այդքան է անհրաժեշտ նորմալ ինքնազգացողության համար:

Առաջին գիշերը կամավորներն 8 ժամ նորմալ քնել են: Առավոտյան նրանց ինքնազգացողությունն ու աշխատունակությունը բարձր մակարդակի են եղել:

Հաջորդ գիշերը մասնակիցներին յուրաքանչյուր մեկուկես ժամը մեկ արթնացրել են հեռախոսազանգով եւ 15 րոպե արթուն պահել: Առավոտյան բոլորին առաջադրանք են տվել, ինչպես նաեւ առաջարկել պատասխանել հետազոտողների հարցերին:

Ըստ Informing-ի, գիտափորձը ցույց է տվել, որ քնի խանգարումը հանգեցնում է չկողմնորոշման, վատ տրամադրության եւ ուշադրության վատ կենտրոնացման: Գիտնականները պարզել են, որ ընդամենը մեկ գիշեր անհանգիստ քունը մասնակիցների դեպրեսիվ վիճակն ավելացրել է 29%-ով, իսկ հոգնածություը՝ 43%-ով:

Երրորդ գիշերը կամավորները հնարավորություն են ունեցել քնել 4 ժամ անդադար: Արդյունքները եղել են նույնը, ինչ ընդհատված քնի դեպքում:

Գիտնականները հանգել են եզրակացության, որ քնի ընդհատումը մարդու օրգանիզմի վրա ազդում է նույնքան, որքան քնի պակասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ