News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Մոլորակի բնակիչների գրեթե կեսը կարող է վարակված լինել վիրուսով, որը մարդուն ավելի հիմար է դարձնում: Հետազոտության արդյունքում նման եզրահանգման է եկել ամերիկյան գիտնականների խումբը:

Սենսացիոն բացահայտումը խոսում է այն մասին, որ միլիոնավոր մարդիկ երկար ժամանակ կարող են տառապել վարակից, որը բթացնում է ուղեղը:

Գիտնականները հետազոտված հիվանդների 44%-ի կոկորդում ապրող վիրուս են հայտնաբերել: Նրանք, ովքեր այդ վարակի փոխանցողն են, IQ թեստում վատագույն արդյունքներ են ցույց տվել, նույնիսկ եթե հաշվի են առնվել տարիքն ու կրթությունը:

Նախկինում համարվում էր, որ ATCV-1 քլորովիրուս անունով հայտնի վարակն ապրում է միայն քաղցրահամ լճերի կանաչ ջրիմուռներում: Բալթիմորի եւ Նեբրասկայի համալսարանների հետազոտողները չեն կարողացել պարզել, թե ինչպես են մարդիկ վարակվում: Վիրուսը չի վարակել լողորդներին եւ ջրային մարզաձեւերի սիրահարներին, ինչը, հավանաբար, բացառում է ծովային ջրիմուռների հետ կապը:

Գիտնականները ենթադրում են, որ մարդիկ արդեն երկար ժամանակ վիրուսի կրողներն են, եւ այն պարզապես չի հայտնաբերվել: Ըստ Mail Online-ի, հետազոտության հեղինակ, Ջոն Հոփքինսի համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ռոբերտ Յոլքենը հայտարարել է, որ մարդու օրգանիզմում բնակվող միլիոնավոր վիրուսներ հետազոտողների կողմից առաջին անգամ են հայտնաբերվում:

Հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ ATCV-1 վիրուսը փոփոխում է ուղեղի գեները: Գիտնականներն այդ վիրուսը հայտնաբերել են 92 կամավորից 40-ի կոկորդային քսուքում եւ պարզել, որ այն կրողներն ավելի վատ են հաղթահարում ճանաչողական թեստերը: Դրանից հետո մասնագետներն իրենց եզրահանգումները հաստատել են մկների վրա անցկացված փորձով: Կրծողներին վիրուսով վարակելը հանգեցրել է հիշողության նվազման եւ գլխուղեղի մի շարք այլ գործառույթների վատացման:

Փորձը ցույց է տվել, որ վիրուսը հաղթահարել է արյան եւ հյուսվածքի միջեւ պատնեշը՝ փոխելով մկների ուղեղի գեների ակտիվությունը: Գեներն ազդում են նաեւ դոպամինի արտադրության վրա. կենսական կարեւորություն ունեցող հորմոր, որն ազդում է հիշողության, էմոցիաների եւ հաճույքի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ