News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ճապոնական Toyota ընկերությունը ամենատարբեր թերությունների, այդ թվում՝ կախոցի անսարքության պատճառով 360 հազար ավտոմեքենա է հետ կանչում, գրում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ընկերության կայքի հաղորդագրությանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությունը 2011-2014թթ. արտադրության Camry հայտնի մոդելի 170 հազար ավտոմեքենա է հետ կանչում: Մեքենաների մեծ մասը իրացվել է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի շուկաներում: Դրանցում հայտնաբերվել են կախոցի անսարքություններ, որոնք կարող են հանգեցնել տրանսպորտային միջոցի կառավարումը կորցնելու վտանգին: Ենթադրվում է, որ դետալները վնասվածքներ են ստացել փոխադրման ժամանակ:

Հետկանչի ակցիան ներառում է նաեւ 2012-2014թթ. թողարկման Crown մակնիշի ավտոմեքենաները՝ հետեւի նստատեղում անվտանգության գոտիների անսարքության պատճառով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Toyota-ն երկու անգամ հայտարարել էր ավտոմեքենաների հետկանչի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Ամենաշատ