News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող Ռոբերտ Ֆիսկի՝ բրիտանական «The Independent» պարբերականում հրապարակված հոդվածը:

Իրականացնելով Սիրիայի քրիստոնյաների հանդեպ վանդալիզմի ամենավայրի գործողությունը՝ իսլամականները պայթեցրեցին Դեր Զորի հայկական մեծ եկեղեցին, որը կառուցվել է 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ թուրքերի կողմից կոտորված մեկուկես միլիոն հայերի հիշատակին: Եկեղեցական ամբողջ արխիվը՝ սկսած 1841 թվականից, որոնք հազարավոր փաստաթղթեր են պարունակում Հայերի հոլոքոստի մասին, այրվեցին, իսկ 99 տարի առաջ իրականացված Ցեղասպանության հարյուրավոր զոհերի ոսկորները նետվեցին փողոց՝ ավերակների կողքին:

Այս անգամ հանցագործները, ամենայն հավանականությամբ, «Ջեբհաթ-ան-Նուսրա»-ի զինյալներն էին, բայց քանի որ բազմաթիվ սիրիացիներ կարծում են, որ այդ խմբավորումը զենք է ստանում Թուրքիայից, եկեղեցու ոչնչացումը շատ հայերի կողմից դիտարկվելու է որպես իրենց պատմական ոչնչացման նոր փուլ նրանց հետնորդների կողմից, ովքեր 99 տարի առաջ Ցեղասպանություն են իրականացրել:

Թուրքիան, իհարկե, պնդում է, որ ոչ մի Ցեղասպանություն չի եղել, ինչը հավասարազոր է այժմյան Գերմանիայի կողմից Հոլոքոստի ժխտմանը, սակայն հարյուրավոր պատմաբաններ, այդ թվում՝ անվանի թուրք գիտնականներ, ապացուցել են, որ հայերը, անկասկած, կանխամտածված ոչնչացվել են Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից ժամանակակից Թուրքիայի տարածքում եւ ներկայում Սիրիայի հյուսիսում գտնվող անապատում. տարածաշրջան, որն այսօր վերահսկվում է ԻԼԻՊ-ի եւ նրա գաղափարակից զինված այլ խմբավորումների կողմից: Եթե անգամ իսրայելցիները Հայոց ցեղասպանությունը կոչում են նույն հրեական բառով, որն օգտագործում են նացիստական Գերմանիայի կողմից հրեաների ոչնչացման դեպքում՝ «Շոա», որը նշանակում է «հոլոքոստ»:

Դեր Զորի շրջանի հայ հոգեւորական Անդրանիկ Այվազյանն ինձ պատմեց, որ սեպտեմբերի վերջին եկեղեցու պայթեցումից առաջ իսլամականներից հաղորդագրություն է ստացել, որում նրանք խոստացել են պահպանել եկեղեցական արխիվը, եթե հոգեւորականն իրենց ճանաչի որպես Սիրիայի այդ հատվածի օրինական իշխանություն: «Ես հրաժարվեցի,- պատմեց նա:- Եվ իմ հրաժարվելուց հետո նրանք ոչնչացրեցին մեր բոլոր փաստաթղթերն ու նվիրաբերված միջոցները: Պահպանվեցին միայն ավելի հյուսիս գտնվող Մուրհադա սրբավայրում տեղակայված Հայոց Ցեղասպանության զոհերի ոսկորները, եւ ես մեկնելուց առաջ թաղեցի դրանք: Նրանք կործանեցին եկեղեցին, բայց հիմա, եթե կարողանամ վերադառնալ, նույնիսկ չգիտեմ, կկարողանա՞մ գտնել այն վայրը, որտեղ թաղել եմ ոսկորները»:

Զանգվածային ջարդի 100-րդ տարելիցը խոշոր իրադարձություն կդառնար Դեր Զորի պատմության մեջ: Եվ չնայած սիրիական զինվորները ներկայում վերահսկում են քաղաքի այդ հատվածը, իսկ սիրիական իշխանությունները խոստացել են իսլամականներից իրենց հողերը հետ բերելուց հետո վերականգնել հայկական եկեղեցիները, դժվար է հույս ունենալ, որ հայերը կկարողանան հինգ ամիս անց լինել իրենց եկեղեցու ավերակներում: Ինչ վերաբերում է թուրքերին, ապա նրանք կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի խեղդեն հետաքրքրությունը Հայկական հոլոքոստի հանդեպ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ