News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունն այսուհետեւ կհետեւի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների կրթության ամբողջ գործընթացին,  որից հետո ուսանողները փորձաշրջան կանցնեն ընկերությունում, նրանցից լավագույններն էլ աշխատանք կստանան: Համալսարանի եւ ընկերության միջեւ համագործակցության հուշագիրը ստորագրվեց այսօր` նոյեմբերի 13-ին:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքով`հուշագրի միջոցով համալսարանի եւ «ԻՆԳՈ Արմենիա»-ի միջեւ արդեն իսկ եղած համագործակցությունն այլ հարթություն է տեղափոխվում:

«Սա միայն հետագայում աշխատանքի տեղավորման համաձայնագիր չէ, սա հնարավորություն է տալիս, որ «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը հետեւի կրթության ամբողջ պրոցեսին, մասնակցի կրթական ծրագրերի կազմմանը, արտադրական պրակտիկայի կազմակերպմանը, թեզերի կատարման ընթացքում հետեւի, որ ճիշտ թեմաներ ընտրվեն եւ վերջում լավագույն ուսանողներին կտեղավորի իր մոտ աշխատանքի»,-լրագրողներին ասաց ռեկտորը` նշելով, որ այսպիսով հաշվի է առնվում նաեւ գործատուի կարծիքը, ինչը կարեւոր է կրթության որակի բարելավվման համար:

«ԻՆԳՈ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանի խոսքով` ընկերությունը ջանք չի խնայի, որ ուսանողները որակյալ կրթություն ստանան եւ որակյալ մասնագետներ դառնան:

«Լավ հասկանալով, որ մենք ոչ այլընտրանքային հայրենիք ունենք, ոչ այլընտրանքային մայր  բուհ, մենք չենք տեսնում այլ ճանապարհ, բացի բուհին օգնություն տրամադրելուց: Բոլոր ջանքերը կներդնենք, որ ուսանողները որակյալ ուսում ստանան, որակյալ մանսագետներ ստացվեն ի փառս Հայաստանի եւ մեր ընկերության»,-լրագրողներին ասաց  Լեւոն Ալթունյանը:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
Միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կիրականացվի գոյություն…
Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր
Ի դեպ, հայտարարագրման գործընթացը հետագայում հեշտացնելու համար...
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արարատի մարզ՝ 1 ծրագրի համար առաջարկվում է վճարել 55,7 միլիոն դդրամ, Արմավիրի մարզ՝ 3 ծրագրի համար...
Ամենաշատ