News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Իսրայելի Վեյցմանի անվան ինստիտուտը հետազոտություն է անցկացրել՝ գնահատելով, թե ինչպես կարող է քնած մարդու վրա ազդեցությունը փոխել նրա վարքը: Այս մասին տեղեկանում ենք ինստիտուտի պաշտոնական կայքից:

Գիտափորձն անցկացվել է նիկոտինային կախվածություն ունեցող 66 կամավորի մասնակցությամբ:

Մինչ կամավորները քնած են եղել, հետազոտողները նրանց ենթարկել են ծխախոտի ազդեցությանը՝ խառնված տհաճ այլ հոտերի հետ. հոտած ձվի կամ ձկան: Արդյունքում պարզվել է, որ հաջորդ շաբաթ փորձի մասնակիցները սկսել են նախկինից ավելի քիչ ծխել:

Մինչ այդ պրոֆեսոր Անատ Արզին, ով ինստիտուտի Նեյրոկենսաբանության բաժանմունքի պրոֆեսոր Նոամ Սոբելի խմբի անդամ է, ցույց է տվել, որ ասոցացվող վարքը քնի ժամանակ կարող է արտահայտվել միայն այն դեպքում, երբ հոտերն օգտագործվում են որպես խթան: Արզիի խոսքով, հոտի օգտագործումը շատ կարեւոր է: Ըստ ՌԻԱ Նովոստիի, ի տարբերություն այլ զգացմունքների, նույնիսկ ամենավատ հոտերը չեն արթնացնում մարդկանց:

«Մենք ծխողներին քնի ժամանակ այդ վնասակար ազդեցությունից ազատելու միջոց դեռեւս չենք գտել: Դա այլ հետազոտություն է պահանջում: Մենք ցույց ենք տվել, որ քնի ժամանակ ազդեցությունը կարող է տեղ գտնել դրանում, եւ դա կարող է հանգեցնել վարքի իրական փոփոխությունների: Մեր հոտառությունը կարող է ճանապարհ հարթել դեպի մեր քնած ուղեղը, որն ապագայում կկարողանա օգնել մեզ փոխել կախվածություն առաջացնող կամ վնաս հասցնող երեւույթների հանդեպ մեր վարքը»,- նշել է Արզին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ