News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը ոչնչացնում են Պաղջուր գետի էկոհամակարգը:

Համահայկական բնապահպնական ճակատի (ՀԲՃ) անդամները, նոյեմբերի 13-ին, այցելելով Պաղջուր գետի հովիտ, տեսել են, որ «Քարեվարդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչաղբյուր 1» ՓՀԷԿ-ի ձկնուղին ամբողջովին չոր է, իսկ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ն ամբողջովին ջրազրկել է Պաղջուր գետը, հաղորդում է «ԷկոԼուրը»:

ՀԲՃ-ն ահազանգել է ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գիծ: «Զարմանալին այն էր, որ մեր ահազանգից մոտ երկու ժամ անց, տարածք եկան մարդիկ, որոնք բացեցին փականներն, ու գետի ջուրը սկսեց հոսել իր բնական հունով: Բնապահպանության նախարարությանը կոչ ենք անում առաջնորդվել նաև մեր ներկայացված ակնհայտ փաստերով և դրանց հիման վրա կայացնել որոշումներ: Արված են նաև տեսագրություններ, որոնք նույնպես կարող ենք ներկայացնել: Բացի այդ, անհրաժեշտ է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել բնապանպանական խախտումների համար` հատկապես այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց մոտ այդ խախտումները կրում են մշտական բնույթ»,- Facebook սոցիալական ցանցում գրել էՀԲՃ-ն` հիշեցնելով, որ նույն վիճակը եղել է սույն թվականի օգոստոսի 14-ի այցելության ժամանակ եւ ահազանգից հետո երկու ՓՀԷԿ տուգանվել են 100 000 դրամով, իսկ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ը խուսափել էր որևէ պատժից:

Նշենք, որ  «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-երը Պաղջուր գետի 22.58%-ը  վերցրել են խողովակների մեջ` ճգնաժամային վիճակ ստեղծելով գետի համար։

Լուսանկարը` Համահայկական բնապահպանական ճակատի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ
Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի...
«Ժողովուրդ». Այսօր Հայաստանից արտագաղթի վիճակագրությունն անհնար է ներկայացնել
2013-ին կառավարությունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 13 մլն դրամ տրամադրեց Գիտության պետական կոմիտեին, որ վերջինս պատվիրի միգրացիայի վերաբերյալ ուսումնասիրություն, բայց…
«Հայկական միրգ» ծրագրի իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն. նախարար
Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն...
«Գրանդ-քենդին» պահեստախանութ է կառուցում Գյումրիում` սառնարաններով ու ցուցասրահո
Կառուցվում է երկհարկանի շենք, որի շինարարությունն ավարտվելու է 6 ամսվա ընթացքում...
Փոխվարչապետը Լոռվա մարզում հարցերի մի ողջ փունջ է քննարկել
Փոխվարչապետին է ներկայացվել նաեւ մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով քաղաքում իրականացվող աշխատանքների ընթացքը…
Շիրակի մարզպետարանը դժգոհ է Տարածքային կառավարման նախարարության կողմից գյուղերի
Շիրակի մարզում չքավոր գյուղերի թիվը 15-ից պետք է հասցնել 30-ի...
Ամենաշատ