News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԼՂՀ հասարակական կազմակերպությունները բաց նամակ են հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Օբամային, Սարկոզիին եւ Մեդվեդեւին, եւ իրենց անհամաձայնությունն են հայտնել «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ:  

ԼՂՀ ՀԿ-ները ողջունում են միջնորդ երկրների եւ միջազգային հանրության ջանքերը՝ խաղաղ կերպով կարգավորել ԼՂ հակամարտությունը, սակայն հավելում են, որ այն իրավիճակում, երբ ադրբեջանցիները պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը, երբ այդ երկրում հակահայկականությունը, սուտը, կեղծիքն ու ապատեղեկատվությունը պետական մակարդակի են, երբ ԼՂՀ ժողովրդի սահմանադրական իրավունքը պարբերաբար արհամարհվում է միջնորդ երկրների եւ միջազգային հանրության կողմից, երբ պատերազմից 16 տարի հետո միջազգային հանրությունն այդպես էլ չի տվել իրական ագրեսորի անունը, երբ ռազմական կոնֆլիկտի պաշտոնական կողմ ճանաչված ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցությունների գործընթացին, իրենք դիմում են համանախագահ երկրների ղեկավարներին եւ ընդգծում.

«Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը կետ առ կետ պարունակում է բոլոր այն դրույթները, որոնք կան «մադրիդյան սկզբունքներում», որոնք, ինչպես բազմիցս ասել ենք, չեն կարող կյանքի կոչվել: Նմանատիպ փաստաթուղթը հաշվի չի առնում պատմական, իրավական եւ հետպատերազմյան իրականությունները, եւ նրա իրականացումը հղի է տարածաշրջանում հերթական լայնածավալ պատերազմի սկսմամբ, որը կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ ոչ միայն Հարավային Կովկասի համար:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են Արցախին պարտադրել երկրի համար անընդունելի որոշումներ, պետք է հասկանան, որ կրում են բարոյական եւ քաղաքական պատասխանատվություն՝ անխուսափելի պատերազմի, որի նպատակն է Արցախի ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը:

Իրադարձությունների այդպիսի զարգացումը շարունակությունն է այն Ցեղասպանության, որ կատարեցին թուրքերը նախորդ դարասկզբին, նաեւ Կիրովաբադում, Բաքվում եւ Սումգայիթում հայերի ջարդերի եւ տեղահանության:

ԼՂՀ-ի ժողովրդին ապագայի նկատմամբ իրավունքից զրկելու փորձերը կրկնակի պախարակելի են այն համատեքստում, թե ինչպես են լուծվում Եվրոպայում կամ հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունները:

ԼՂ քաղաքացիական հասարակությունը միշտ ողջունել է ցանկացած խաղարարար նախաձեռնություններ, սակայն մենք իրական եւ երկարատեւ խաղաղության կողմնակից ենք, ինչպես նաեւ ընդգրկուն եւ բոլոր կողմերը ներկայացնող բանակցությունների կողմնակից:

Մենք հայտնում ենք համանախագահ երկրներին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվստահությունը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության նկատմամբ աճել է մոտ հարյուր անգամ, հաշվի առնելով այն իրավիճակը, որ տիրում է բուն Ադրբեջանում՝ ռեժիմի դեմ պայքարող էթնիկ ադրբեջանցիների եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների կոպիտ խախտում: Մեզ համար ակնհայտ է Ադրբեջանի ղեկավարության հանցագործ նպատակները ԼՂՀ ժողովրդի հարցում:

Մենք չենք վստահում ոչ մի տեսակի խաղաղապահ զորքերի, քանի որ ժամանակի ընթացքում դասեր քաղել ենք ոչ միայն պատմությունից, այլ նաեւ տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցած դեպքերից: ԼՂՀ զինված ուժերը կարող են ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը:
Ցանկանում ենք հիշեցնել, որ աշխարհում չկա երկիր եւ ուժ, որ իրավունք ունի զրկել Արցախի ժողովրդին կյանքից, արդարությունից եւ անկախությունից»:

Հայտարարության տակ ստորագրել են ավելի քան 25 արցախյան կազմակերպություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ