News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ում նոյեմբերի 2-ին մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին՝ «Կարգին Հասոյին» այսօր՝ նոյեմբերի 17-ին, հուղարկավորեցին Երեւանի Շահումյանի գերեզմանատանը:

Հասմիկ Ղարիբյանին Հայաստանում վերջին հրաժեշտը տվեցին Սուրբ Հարություն եկեղեցում: Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Հասմիկի ընտանիքի անդամները, ընկերները, երկրպագուներ:

«Հասմիկին հիշում եմ որպես շատ ուրախ, շատ կենսունակ, եւ շատ անելիքներով լի մարդու: Հասմիկի հետ աշխատել ենք մեկ-երկու նախագծերում, մինչեւ Միացյալ Նահանգներ մեկնելը Հասմիկը ցանկություն ուներ 7 ու կես ձեւաչափի օրիորդների եւ կանանց տարբերակը դարձնել իրականություն: Դա նրա մի շարք ցանկություններից մեկն էր: Ինքը շատ բան ուներ անելու, դժվար է հավատալ այս ամենին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:

Նշենք, որ մինչեւ աճյունը Հայաստան տեղափոխելը ԱՄՆ-ում նույնպես տեղի էր ունեցել հոգեհանգստյան արարողություն:

Հիշեցնենք, որ 34-ամյա դերասանուհին մահացել էր նոյեմբերի 2-ին՝ ԱՄՆ-ում:  Հասմիկ Ղարիբյանը 2012թ. մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ: 2013թ. ապրիլին դերասանուհու մոտ ախտորոշվել էր լիմֆոմա հիվանդությունը: Հիվանդությունը զարգացել էր կայծակնային արագությամբ: Հասմիկը հոսպիտալացվել էր Բեւերլի Հիլզի հիվանդանոցում, բժիշկներն ամեն ինչ արել էին նրա կյանքը փրկելու համար, բայց ապարդյուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ