News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը անասունների եւ թռչունների արդյունաբերական պահման նոր նորմատիվներ է մշակում: Այս մասին նոյեմբերի 18-ին լրագրողներին հայտնել է ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության ղեկավար Հովհաննես Մկրտչյանը: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է իր ստանդարտները եվրոպականի հետ ներդաշնակեցնի:

Հարցին՝ նշանակում է արդյոք դա, որ  Հայաստանի թռչնաֆաբրիկաները պետք է նվազեցնեն վանդակներում թռչունների խտությունը, Մկրտչյանը նշել է, որ սկզբում պետք է այնտեղ մեկ թռչունի համար միջին մակերեսը սահմանել, այն համեմատել եվրոպական չափանիշների հետ եւ որոշել՝ անհրաժեշտ է արդյոք ֆաբրիկաներին վերասարքավորել արտադրությունը:

Նշենք, որ ըստ ԵՄ կարգադրության  (99/74/ԵՄ)6, ֆաբրիկայում մեկ թռչունին բաժին է ընկնում 750 քսմ, իսկ խոշոր արտադրամասերում ավանդական  նեղ վանդակները (ցանցերը) արգելված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ