News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանություններին առաջվա նման երկխոսություն հարկավոր չէ: Այս մասին նոյեմբերի 18-ին լրագրողներին հայտնել է  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով Հովիկ Աբրահամյանի առաջարկը խորհրդարանական 4 ուժերի ներկայացրած 12 կետերին վերադառնալու վերաբերյալ:

Հակոբյանը նշել է, որ ինքն ու ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հանդիպել են խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Եռյակի եւս մեկ ուժ՝ ՀԱԿ-ը, հանդիպմանն իր ներկայացուցչին չէր ուղարկել:

«Ցավոք, մենք հերթական անգամ տեսանք, որ իշխանությունը զուրկ է քաղաքական կամքից եւ չի ցանկանում միասին երկիրը դուրս բերել ներկայիս վիճակից: Եթե իշխանությունն իսկապես կարծում է, որ պետք է փոխել հարաբերությունները ընդդիմության հետ, ապա կա մեր առաջարկած 12 կետերից 10-րդը, որը վերաբերվում է ընտրացուցակների հրապարակմանը:  Այդ առաջարկը կարելի է իրականացնել միանգամից եւ առանց ծախսերի: Առավել եւս, որ նման օրենք խորհրդարանում եղել է դեռ նախորդ  գումարումներին», - ընդգծել է «Ժառանգության» ներկայացուցիչը:

Չնայած դրան, իշխանությունն, ըստ նրա, չի համաձայնում ոչ ցուցակներին, ոչ  մեծամասնական պատգամավորական տեղերից հրաժարվելուն: Ըստ Հակոբյանի՝ պատճառները միանգամայն հասկանալի են. չեն ցանկանում հրաժարվել  մանդատների 33%-ից (41-ը՝ 131-ից), որոնք ամբողջությամբ իշխող կուսակցությունը ստանում է խորհրդարանական ընտրություններում՝ ընտրատտարածքների հաշվին: «Դրանից հրաժարվել՝ նշանակում է կասկածի տակ դնել  վերարտադրության հնարավորությունը: Չցանկանալով բացահայտ հրաժարվել երկխոսությունից՝ իշխանությունը փորձում է  դրա իմիտացիա ստեղծել: Այսօր տեսնելով, որ բովանդակալից քննարկումներ  չեն նախատեսվում, ես  ուղիղ այդ մասին հայտարարեցի եւ հրաժարվեցի մասնակցել դրանց», - նշել է Ռուբեն Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ