News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) սառցադաշտում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով դեմքով, սանրվածքով եւ հագուստով հիշեցրել է Հիսուս Քրիստոսին: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Մայքլ Գրանտին մեղադրել են խուլիգանության եւ շորթման մեջ: Տղամարդը դատարանում իր շահերը պաշտպանելու համար փաստաբան է վարձել:

Երկար, ճերմակ զգեստով մորուքավոր եւ երկարամազ ամերիկացին մարզվել է սահադաշտում եւ ցանկացողներին առաջարկել համեստ ու ոչ պարտադիր վճարի դիմաց լուսանկարվել իր հետ, երբ իրավապահ մարմինների աշխատակիցը պահանջել է հեռանալ սահադաշտից: Գրանտը հրաժարվել է՝ պահանջը համարելով չհիմնավորված եւ անարդար, ինչից հետո ձերբակալվել է:

Նա ենթադրում է, որ պարզապես դուր չի եկել ոստիկանության աշխատակցին, քանի որ նախկինում անօթեւան է եղել, եւ ոստիկանը կարող էր ճանաչել իրեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ