News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում կանանց աշխատավարձերը միտումնավոր չեն բարձրացնում: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում» եւ հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

Նրա խոսքով, գործատուներն այդպես վարվում են՝ ենթադրելով, որ կինը այսպես կամ այնպես արձակուրդ կգնա ծննդաբերության համար: Հղիության վճարումները հաշվի առնելով գործատուների արդյունավետ եկամտի հարկը կազմում է ոչ թե 20 տոկոս, այլ 25-26 տոկոս, ասել է Բագրատյանը:

Օրինագծերով առաջարկվում է սահմանել նպաստի առավելագույն չափ՝ նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափով (2015թ. նպաստը կկազմի 1 մլն դրամ, իսկ 2016թ.՝ 1,2 մլն դրամ):

Ինչ վերաբերում է չաշխատող մայրերին, նրանց համար առաջարկվում է նպաստը հաշվարկել նվազագույն աշխատավարձի տոկոսից (կառավարության հայեցողությամբ, ենթադրաբար 50 տոկոս): Այդ դեպքում 140 օրվա համար նրանք կստանան 138 հազար դրամ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ