News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնում, նոյեմբերի 18-ին, Սպիտակ Տանը ցուցահանդես է բացվել, որտեղ ներկայացվել է Հայոց ցեղասպանության ժամանակների հայ որբերի գորգը: Այդ գորգը 1925-ին ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջուին նվիրել են՝ ի նշան երախտագիտության ցեղասպանության ժամանակ ամերիկյան օգնության համար:

ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ ցուցահանդեսի բացման առթիվ ԱՄՆ Սենատի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը եւ Դավիդ Վալադաոն, ինչպես նաեւ նրանք գործընկերներ Ջուդի Չուն, Դեւիդ Չիչիլինեն, Քեթրին Քլարքը, Ջոմ Կոստան, Ջեյմս ՄաքՀովերնը եւ ջոն Սարբեյնսը, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ մամուլի ասուլիս են կազմակերպել՝ կոչ անելով ԱՄՆ վարչակազմին մերժել Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի բերաններ փակելու քաղաքականությունը:

Այնուհետեւ մամուլի ասուլիսի մասնակիցները ուղեւորվել են ցուցահանդեսի վայր:

«Սա պարզապես գորգ չէ, այլ շոշափելի կապ 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետ, գեղեցիկ հերքում բոլոր նրանց, որոնք ժխտում են 1,5 մլն հայերի սպանությունները, բռնի տեղահանությունները»,-ասել է Ադամ Շիֆը: Նա հույս է հայտնել, որ այս գորգը կարող  մեծացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը ամերիկացի նոր սերնդի շարքերում, եւ ակտիվացնի 2015-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը:

Հատկանշական է, որ գորգի մոտ գտնվող ցուցանակի վրա միայն գրված է, որ այն պատրաստել են «որբերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ», առանց նշելու հայոց ցեղասպանության մասին, որի ժամանակ ԱՄՆ-ը մարդասիրական օգնություն է հատկացրել հայերին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սպիտակ տանը պահվող ցուցանմուշի ցուցադրությունը 2013թ.-ի դեկտեմբերին չեղյալ էր հայտարարվել, հնարավոր է Թուրքիայի բացասական արձագանքից խուսափելու համար:  Գորգը գործել են հայ որբերը 1920-ական թթ.-ին եւ պաշտոնապես ներկայացրել ԱՄՆ-ի նախագահ Քալվին Քուլիջին 1925թ.-ին: Այն պատրաստել են Հազիր քաղաքում(ներկայիս Լիբանանում գտնվող քաղաք)՝ ի նշան երախտագիտության Հայոց ցեղասպանության տարիներին Միացյալ Նահանգների ցուցաբերած օգնության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ