News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը ուսումնական հաստատություններին հանձնարարել է համաշխարհային գիտության ու արվեստի մեջ իսլամի ավանդն ընդգծող (այդ թվում Կոլումբոսից 300 տարի առաջ մահմեդական նավաստիների կողմից ամերիկյան մայրցամաքի հայտնագործությունը) քաղաքականություն որդեգրել: Այդ մասին գրում է «Hürriyet Daily News»-ը:

 «Մեր երկրի կրթության նախարարության եւ Բարձրագույն կրթության խորհրդի ուսերին կարեւոր պարտավորություն է ընկել: Պատմության օբյեկտիվ շարադրումը ցույց կտա գիտության եւ արվեստի մեջ Արեւելքի, Մերձավոր Արեւելքի եւ Իսլամի ունեցած մեծ ավանդը: Որպես երկրի նախագահ՝ ես չեմ կարող ընդունել, որ մեր քաղաքակրթությունը զիջում է այլ քաղաքակրթություններին», - ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաեւ կտրուկ քննադատության է ենթարկել տեսաբանների եւ ծաղրանկարիչների նկատառումները, ովքեր ծաղրում են իր պնդումները, որ մուսուլման նավաստիներն են հայտնագործել Ամերիկան եւ Կոլումբոսից դեռ մեկ տարի առաջ Կուբայում մզկիթ կառուցել: Նա նշել է, որ մուսուլմանների կողմից Ամերիկայի հայտնագործության մասին սկզբնական պնդումները իրենը չեն: «Այդ պնդումները նոր չեն: Դրանք հիշատակվում են պրոֆեսոր Ֆուադ Սեզգինի գրքերում: Թուրքիայում եւ աշխարհում մի շարք գիտնականներ արդեն արել են նման հայտարարություններ», - հայտարարել է Էրդողանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ