News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ոստիկանության բարեփոխումը՝ որպես քրեական արդարադատության խթանման միջոց՝ դա է ԵԱՀԿ-ի կողմից հրատարակված նոր ուղեցույցի թեման, այն այսօր ներկայացվեց Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի անձնակազմին եւ ուսանողներին:

Ուղեցույցը պարունակում է գործնական միջոցառումների կոնկրետ օրինակներ առ այն, թե ինչպես ոստիկանության բարեփոխումների շրջանակում բարելավել համագործակցությունը քրեական արդարադատության տարբեր ինստիտուտների, համապատասխան պետական մարմինների, ինչպես նաեւ անվտանգության եւ արդարադատության ոլորտներում ծառայություններ մատուցող ոչ պետական կառույցների եւ քաղաքացիական հասարակության միջեւ:

Հրատարակությունը ներկայացվեց նաեւ երեկ՝ ոստիկանության գործունեության հաշվետվողականության եւ թափանցիկության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, որոնք կազմակերպվել էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ: Նույն օրը, ուղեցույցը ներկայացվեց նաեւ ոստիկանության շտաբում՝ ոստիկանության ղեկավարությանն ու ոստիկանական բարեփոխումների քաղաքականությունը մշակող աշխատակիցներին:

«Բարեփոխումները քրեական արդարադատության մեկ հատվածում պետք է ներդաշնակեցվեն այլ ոլորտներում բարեփոխումների հետ՝ բարելավելու ողջ քրեական արդարադատության գործընթացը եւ անվտանգության եւ արդարադատության մատչելիությունը բոլորի համար», - ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը. «Այս ուղեցույցը օգտակար կլինի Հայաստանի ոստիկանության համար, որը ներկայումս լուրջ բարեփոխումների ընթացքում է»:

Նշված նախաձեռնությունից բացի, այս շաբաթվա ընթացքում՝ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի հետ համատեղ կազմակերպվեցին դասընթացներ ընտանեկան բռնության կանխարգելման, անչափահաս իրավախախտների եւ հանցագործության կատարման վայրի զննության վերաբերյալ:

Ուղեցույցը թարգմանվել է հայերեն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից՝ այն հասանելի դարձնելու համար հիմնական բոլոր դերակատարներին, ովքեր ներգրավված են ոստիկանության բարեփոխումների գործընթացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ