News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Արդշինբանկ» ՓԲԸ «Արթիկ» մասնաճյուղի բացման արարողությունը տեղի ունեցավ ս.թ. նոյեմբերի 18-ին Արթիկ քաղաքի Ազատության հրապարակ 1 հասցեով:

«Արդշինբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը շնորհավորեց մասնաճյուղի աշխատակիցներին, հաճախորդներին եւ հյուրերին մասնաճյուղի բացման կապակցությամբ:

Նա մասնավորապես նշեց, որ ««Արթիկ» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործման ծրագրի հերթական փուլն է»:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաեւ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է Բանկի ֆիրմային ոճին:

Նշենք, որ «Արդշինբանկ» ՓԲԸ («Արդշինինվեստբանկ» ՓԲԸ վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ 2014թ. նոյեմբերի 13-ին) իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ավանդաբար գտնվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների դիրքում: Ներկայումս Բանկի մասնաճյուղային ցանցը իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ