News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունաստանի խոշորագույն «Aegean Airlines» ավիաընկերությունը հայտարարել է հաջորդ տարվա ամռանը 10 երկրների 16 քաղաքներ, այդ թվում Երեւան, նոր չվերթների մասին: Այս մասին գրում է «Neos Kosmos» թերթը:

Այսպիսով, չվերթներն, ընդհանուր առմամբ, կիրականացվեն 134 ուղղություններով, որոնցից 34-ը՝ երկրի ներսում, իսկ 100-ը՝ արտերկրում, 42 երկրներում:

Ավիաընկերության ցանցում հաջորդ տարի կներառվեն Հելսինկին, Թուլուզը, Դովիլը, Մեցը, Նեապոլը, Պիզան, Մալթան, Քուվեյթը, Ամստերդամը, Պաֆոսը, Էր-Ռիադը, Տալինը, Օսլոն, Թեհրանը, Դուբրովնիկը եւ Երեւանը:

Մինչեւ հաջորդ տարվա ամառ, ավիաընկերությունն աշխատանքի կընդունի 250 մարդու, թեեւ արդեն վարձել է 147 մարդու, նախորդ տարի «Olympic Air»-ը կլանելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ